Տարեվերջյան առաջադրանք

Ես լսում եմ ու մոռանում
Ես տեսնում եմ ու հիշում
Ես անում եմ ու հասկանում:
(Կուն Ֆու Ցզի)

Պատրաստել ինֆորմատիկային նվիրված ուսումնական նյութ:  Նյութի թեման ազատ է, կարելի է պատրաստել համակարգչային ցանկացած ծրագրի, տեխնոլոգիայի կամ որևէ հնարքի մասին ուսումնական նյութ: Նյութերը կարող են լինել հետևյալ ֆորմատների

  • տեքստային
  • տեսանյութ
  • աուդիոնյութ

Առաջադրանքը կատարել միայնակ կամ երկու հոգուց կազմված խմբով:

Նյութերի բովանդակությունը (մոտավոր կառուցվածքը)

1. Նախաբան

նկարագրվում է, թե ի՞նչ եք պատրասվում ցուցադրել տվյալ դասի մեջ, ինչ գործիքներ և ծրագրեր են անհրաժեշտ:

2. Բուն ուսումնական նյութը

եթե տեքստային է

պիտի գրված լինի գործողությունների հաջորդականությունը, դրված լինեն սքրինշոթեր (մոնիտորի «լուսանկարներ») բացատրություններով

եթե տեսանյութ է

գործողությունների քայլ առ քայլ նկարագրություն և ցուցադրություն, պարտադիր պիտի ուղեկցվի ձայնային բացատրություններով (պիտի տեսանյութի մեջ պատմելով նկարագրեք և բացատրեք թե ինչ եք անում և ինչի համար)

3. Հավելյալ նյութեր

հղումներ տվյալ թեմայով այլ նյութերի վրա, որտե՞ղ կարելի է գտնել նույն թեմայով ավելի շատ տեղեկություններ…

Օրինակներ

ահա որոշ ուսումնական նյութերի օրինակներ, որոնք կարող են օգտակար լինել ձեր առաջադրանքները կատարելիս: Սրանք ուղակի օրինակներ են, ցանկանում եմ ձեզ մոտ էլ արդյունքում տեսնել նմանատիպ նյութեր (ոչ թե ըստ բովանդակության, այլ ըստ կառուցվածքի):

ակնարկներ, հետազոտություններ

«ինչպե՞ս անել» տիպի նյութեր

տեղեկատուներ

տեղեկատուներ պատրաստելիս կարելի է անել նաև թարգմանություն, եթե կցանկանաք ստեղծել տեղեկատու, կասեք ինձ , այդ հարցը առանձին կքննարկենք

Առաջադրանքները հանձնել տեքստային(օրինակ word), վիդեո (avi) կամ աուդիո(mp3) ֆայլերի տեսքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s