Կրիա (KTurtle) վարժություններ մաս 4
Վարժություն 4.1
Ներմուծել հետևյալ տվյալները (ask)
- Անուն
- Ազգանուն
- Հայրանուն
- Տարիք
Արտածել երկու պատուհան (message)
- Առաջինում պիտի լինի ողջույն և նեմուծված անուն, ազգանուն, հայրանունը
- Երկրորդում պիտի լինի “Ձեր տարիքը” և ներմուծված տարիքը
Օրինակ
հերթով ներ են մուծվում
Պողոս, Պետրոսյան, Մարտիրոսի, 25 արժեքները
պիտի արտածվեն հետևյալ երկու հաղորդագրությունները
- “Ողջույն Պետրոսյան Պողոս Մարտիրոսի”
- “Դուք 25 տարեկան եք”
Վարժություն 4.2
Ներմուծել երկու թիվ
Համեմատել դրանք իրար հետ
Արտածել դրանցից առավելագույնը։
Եթե հավասար են՝ արտածել «Դուք ներ եք մուծել միևնույն թիվը» արտահայտությունը։