Կրիա (KTurtle) վարժություններ մաս 3
Վարժություն 3.1
օգտվելով repeat հրամանից կատարել առաջին բաժնի 1.1 , 1.3 և 1.6 վարժությունները:
Վարժություն 3.2
օգտագործելով փոփոխականներ, rnd և repeat հրամանները կատարել երկրորդ բաժնի 2.1 և 2.3 վարժությունները:
Վարժություն 3.3
գծել 5 միավոր հաստությամբ կարմիր շրջան կանաչ կտավի վրա
Վարժություն 3.4
կառուցել 5-9 միջակայքում գտնվող պատահական թվերից կազմված շրջան։
Բարդ խնդիրներ
Վարժություն 3.5
Կառուցել հնգաթև աստղ, որը տեղադրված է շրջանագծի ներսում, բոլոր գույները պիտի լինեն պատահական, այսինքն ծրագիրը ինքնուրույն պիտի որոշի աստղի կողերի և շրջանագծի գույները։
Վարժություն 3.6
Կառուցել հավասարակողմ n-անկյուն
ծրագիրը պիտի կարողանա կառուցել հավասարակողմ եռանկյուն, քառանկյուն, հնգանկյուն ․․․․ n-անկյուն։ Ծրագրի սկզբում պետք է ներմուծել n փոփոխականը, որը ստեղծվելիք բազմանկյան անկյունների քանակն է։