Բլոկ֊ՍԽեմաներ և ալգորիթմներ [վարժություններ]

1․ Այծի, կաղամբի և գայլի խնդիրը

Գետի մի ափին գտնվում են այծ, գայլ և կաղամբ։ Մարդու ներկայությամբ գայլը չի ուտում այծին, իսկ այծը չի ուտում կաղամբը։ Մարդը պիտի տեղափոխի այծին, կաղամբը և գայլին մյուս ափ, սակայն նա կարող է մի անցումով տեղափոխել դրանցից միայն մեկին։

Լուծել խնդիրը և կառուցել լուծման ալգորիթմի բլոկ֊սխեման։

2․ Սուրճի պատրաստման ալգորիթմ և բլոկսխեմա

Կազմել լուծվող սուրճի պատրասման ալգորիթմի բլոկսխեման, ալգորիթմում պիտի նախատեսված լինի սուրճի կաթով և առանց կաթի տարբերակների պատրաստումը։

3․ Գնումների ալգորիթմ

Մայրիկը տվել է պիցայի պատրաստման համար անհրաժեշտ ապրանքերի ցուցակ, ըստ որի պետք է գնումներ կատարել։

  • ալյուր
  • զեյթուն
  • պոմիդոր
  • սունկ
  • պանիր
  • երշիկ
  • բաստուրմա

ընդ որում, խանությում  սունկ լինելու պարագայում երշիկը և բաստուրման պետք չէ գնել։ Եթե սունկ չկա, ապա գնել բաստուրմա, եթե այն թարմ է, հակառակ դեպքում գնել երշիկ։

Կազմել գնումների ալգորիթմը և բլոկսխեման։

4.  1֊ից մինջև 25 թվերի արտադրյալի ալգորիթմ և բլոկսխեմա

Կազմել 1֊ից մինջև 25֊ը միջակայքում ընկած բոլոր բնական թվերի արտադրյալի ալգորիթմը և բլոկսխեման

 5․  Զույգ թվերի գումարը

Գումարել 1-ից 10 միջակայքում գտնվող զույգ թվերը։ Կազմել ալգորիթմ և բլոկսխեմա։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s